NORK MARASH MEDICAL CENTER

Կաթետերիզացիա սրտի բնածին արատների դեպքում PDF Տպել Էլ.փոստ

Սրտի կաթետերիզացիան պրոցեդուրա է, որն անց է կացվում սրտի բնածին արատների ինչպես ախտորոշման, այնպես էլ բուժման նպատակով՝ մանկական ինտերվենցիոն սրտաբանների կողմից:

Սրտի ախտորոշիչ կաթետերիզացիա:

Սրա նպատակն է հիվանդության ախտորոշման և վիրահատական միջամտության բնույթի և ծավալի որոշումը: Սրտի կաթետերիզացիան անցկացնելու նպատակով սովորաբար աճուկային տարածքից անոթներ են անց կացվում հատուկ ճկուն խողովակներ՝ այսպես կոչված կաթետերներ, որոց միջոցով բժիշկը չափում է ճնշումները, սրտի խոռոչներում արյունատար անոթներից և սրտի խոռոչներից վերցվում է արյան նմուշներ, ներմուծվում է նաև հատուկ կոնտրոստ-գունանյութ:

Սրտի թերապևտիկ (ինտերվենցիոն) կաթետերիզացիա:

Սրտի բնածին արատների շտկման որոշ միջոցառումներ կարող են իրականացվել հենց կաթետերիզացիայի ժամանակ: Դրանք են.

  • Ատրիոսեպտոստոմիա: Սա միջնախասրտային միջնապատի վրա բացվածքի ստեղծումը կամ լայնացումն է՝ արյան խառնումը լավացնելու նպատակով: Այս պրոցեդուրան հիմնականում կիրառվում է մագիստրալ անոթների տրանսպոզիցիայի, եռփեղկ փականի աթրեզիայի (բացակայության) և սրտի ձախ բաժինների հիպոպլազիայի բուժման ժամանակ: Արտիոսեպտոստոմիայի միջոցով սրտի բնածին արատը արմատապես չի շտկվում, այլ հնարավոր է դառնում շահել ժամանակ՝ հետագա վիրաբուժական շտկումը իրականացնելու համար:
  • Դեֆեկտի փակում: Սրտի կաթետերիզացիայի ժամանակ բժիշկը կարող է օգտագործել հատուկ հարմարանք՝, այսպես կոչված միջնապատի օկլյուդեր, զարկերակային ծորանի օկլյուդեր կամ զսպանակ՝ միջնախասրտային միջնապատի դեֆեկտի, բաց զարկերակային ծորանի կամ որոշ անոմալ անոթների փակման նպատակով:
  • Բալոնային վալվուլոտոմիա: Սրա ժամանակ իրականացվում է հատուկ բալոնի փչում (սրտային փականի ներսում)՝ վերջինիս լայնացման նպատակով: Այս պրոցեդուրան կարող է իրականացվել թոքային, աորտալ և միտրալ փականների բուժման համար:
  • Բալոնային անգիոպլաստիկա: Անոթի ներսում բալոնի փչում՝ նրա լայնացման նպատակով: Օգտագործվում է թոքային զարկերակի ստենոզի և ռեկոարկտացիայի բուժման ժամանակ:
  • Ստենտավորում: Ստենտը տեղադրվում է նեղացած կորոնար զարկերակի մեջ՝ այն բաց պահելու նպատակով: Սրտի բնածին արատների բուժման ժամանակ ստենտերը շատ հաճախ տեղադրվում են թոքային զարկերակի և աորտայի պոզիցիաներում:
 

ՀՀ ք. Երևան ,0047, Արմենակ Արմենակյանի 13

Ընդունարան`
+374-10-655930
Ֆաքս `
+374-10-653869
+374-10-650560