Ես, Սերժիկ Ենոքյանս․ ցանկանում եմ երախտագիտության և խորհին շնորհակալությունս հայտնել Նորք-Մարաշ Բժշկական Կենտրոնի անփնակազմին՝ իրենց կատարած բուժօգնության և ինձ ցույց փայլուն հոգատարության համար։ Անչափ շնորհակալ եմ։
Ես՝ Արթուր Գրիգորյանի մայրն եմ, ուզում եմ շնորհակալության խոսքս ասել «ՆՈՐՔ -ՄԱՐԱՇ» ԲԿ-ի ողջ անձնակազմին, հանձինս բալիկիս բժշկուհի՝ Անի Մանուկյանին և վիրաբույժ Գագիկ Հեբոյանին։ Խորհին շնորհակալությունս եմ հայտնում իմ բալիկիս Արթուր Գրիգորյանիս նոր կյանք տալու համար, շնորակալ եմ բալիկիս առողջություն ,ժպիտ,երկար տարիների կյանք պարգևելու համար։ Անչափ շնորհակալ եմ ողջ աշխատակազմին հոգատար, ջերմ վերաբերմունքի համար։ Ուզում եմ տեղեկացնել՝ բալիկս ծնվել է սրտի բնածին արատով և հսկողության տակ է պահել մեր շատ սիրելի և հոգատար բժշկուհի Անի Մանուկյանը։ Սակայն ընթացքում բալիկիս վիճակը վատանում էր և ստիպված եղանք վիրահատել։ Վիրահատությունը կատարեց բոլորիս կողմից ճանաչված Գագիկ Հեբոյանը։ Նա վիրահատեց և շտկեց բալիկիս արատը և հիմա բալիկս շատ լավ է իրեն զգում։ Շնորակալ եմ նաև Ռեանիմացիաի բոլոր բուժքույրերից և մայրապետներից։ Ես և տղաս խորհին շնորակալություն ենք հայտնում բոլորից։ Մենք ձեզ սիրում ենք❤️ #մեր_սրտի_փոքրիկ_հերոսները #շնորհակալություն_բուժաշխատողներին #սրտի_վիրահատություն #մանկական_վիրաբուժություն #մանկական_կլինիկա #նորք_մարաշ_բժշկական_կենտրոն #սրտի_կենտրոն_սրտով_կենտրոն #ourlittlesurvivors #thankshealthheroes #heartsurgery #pediatricheartsurgery #pediatric_clinic #norkmarashmedicalcenter #heart_center_with_heart
Ես Էվելինա Թոռչյանի մայրն եմ, ուզում եմ իմ շնորակալության խոսքս ասել «Նորք-Մարաշ» ԲԿ-ի ողջ անձնակազմին, հանձինս բալիկիս բժշկուհի՝ Անի Մանուկյանին և վիրաբույժ Գագիկ Հեբոյանին: Խորհին շնորակալությունս եմ հայտնում իմ բալիկիս՝ Էվելինա Թոռչյանին նոր կյանք տալու համար, շնորակալ եմ բալիկիս արողջություն, ժպիտ, երկար տարիների կյանք պարգևելու համար անչափ շնորակալ եմ բոլոր աշխատակազմին հոգատար, ջերմ վերաբերունքի համար: Ուզում եմ տեղեկացնել բալիկս ծնվել է Սրտի Բնաձին արատով և հսկողության տակ է պահել մեր շատ սիրելի հոգատար Բժշկուհի Անի Մանուկյանը, սակայն ընթացքում բալիկիս վիճակը վատանում էր և ստիպված եղանք վիրահատել: Վիրահատությունը կատարեց բոլորիս կողմից ճանաչված Գագիկ Հեբոյանը: Նա վիրահատեց և շտկեց բալիկիս արատը և հիմա բալիկս շատ լավ է իրեն զգում: Ես և ամուսինս խորհին շնորակալությունն ենք հայտնում բոլորին:
Ես չգիտեմ կան այս աշխարհում բառեր, որոնց օգնությամբ ես կկարողանամ արտահայտել այն, ինչ զգում եմ հիմա: Իհարկե չկան… Այնուամենայնիվ փորձեմ հնարավորինս փոխանցել զգացածս: 2014թ.-ի ապրիլի 8-ին ծնվեց իմ աղջիկը՝ իմ Ջուլիանան: Ցավոք նա ծնվեց 2 շատ բարդ սրտի արատներով: Եվ նա ծնված օրվանից պայքարում է իր կյանքի համար՝ Աստծո զորությամբ ու հովանավորությամբ: Եվ նրան այդ հարցում օգնում են մի խումբ աստվածատուր մարդիկ, ովքեր պարգև են հայ ժողովրդի համար: Նրանք <<Նորք-Մարաշ>> բժշկական կենտրոնի բժիշկներն են: Հրայր Հովակիմյան, մարդ ով իրականացրեց իմ ամենանվիրական և անիրական թվացող երազանքը: Նա մեկ վիրահատության ընթացքում նոր սիրտ տվեց իմ աղջկան, շտկեց նրա բոլոր արատները, ինչի մասին մենք միայն երազել կարող էինք: Մենք անչափ շնորհակալ ենք Ձեզնից, մեր երեխային նոր կյանք պարգևելու համար: Դուք պարգև եք հայ ազգի համար, դուք մեր հերոսն եք, Ձեր գործը դեռ սերնդե սերունդ կհիշվի: Այսուհետ Ձեր անունը իմ աղոթքներում է լինելու: Թող Աստված Ձեզ երկար կյանք տա, դուք մեր երեխաների փրկիչ, ես խոնարհվում եմ Ձեր առաջ: Ուզում եմ նաև հատուկ շնորհակալություն հայտնել Գագիկ Հեբոյանին՝ համեստ, խելացի մի անձնավորություն, ով ուղղակի ոսկե ձեռքեր ունի: Բարի, հոգատար, իրենց գործին նվիրված վիրաբույժներ՝ Մուշեղ Կուրղինյանին, Ռուսլան Արիստակեսյանին, Համբարձում Եղոյանին, Հովհաննես Ավդալյանին, վիրաբուժական ողջ անձնակազմին, վիրաբույժի օգնականներին, ռեանիմացիայի բոլոր բժիշկներին՝ ի դեմս Արա Անանյանի, բուժքույրերին՝ ի դեմս Աիդա Երիցյանի, մայրապետերին: Շնորհակալություն Ձեր ուշադիր, հոգատար և անմնացորդ նվիրման համար: Ռեանիմացիայի բոլոր բուժքույրերին առանձնահատուկ շնորհակալություն ոչ միայն հոգատարության, այլ նաև սիրո համար: Այդ երկար ժամանակահատվածում, որ նա Ձեզ մոտ է եղել դուք մեր սիրո և քնքշանքի բացն եք լրացրել: Անչափ մեծ շնորհակալություն պետք է հայտնեմ, մի մարդու ով մեզ հետ հավասար տանջվում ու պայքարում է արդեն 6 տարի: Կարեն Կոնստանտինի Կուրդով: Այս արտաքինից խիստ թվացող, բայց ներքուստ շատ բարի, հոգատար, սրտացավ մարդը Ջուլիանայի 8 օրեկան հասակից մինչև հիմա հսկում է նրան, շատ ուշադիր է, նա իր գործի վարպետն է: Մենք Ձեզ շատ ենք սիրում, դուք մեր հարազատ բժիշկ, ամեն հաջորդ հետազոտությանը միշտ անհամբեր ենք սպասել, և միշտ մեծ սպասումներով ենք եկել Ձեր մոտ: Մենք այնքան ենք Ձեզ վստահում, որ Ձեր ամեն ասածը մեզ համար օրենք է: Նոր սերունդը Ձեզնից շատ բան ունի սովորելու: Շնորհակալություն պետք է հայտնեմ նաև Կարեն Զոհրաբյանին, Անի Մանուկյանին, Ծաղիկ Պողոսյանին, Վիգեն Ավդալյանին: Նաև Ջուլիանայի հետ ընկերացած և հարազատ դարձած մանկական սրտաբաններ՝ Տաթևին, Ասյային, Սաթիին, Լիային, Լուսնթագին, Թամարային, Կիմային, Աննային և մանկական կլինիկայի ողջ անձնակազմին: Մենք Ձեզ շատ ենք սիրում: Շնորհակալություն ռենտգենաբանական լաբորատորիային ի դեմս՝ Գայանե Մեհրաբյանի: Շնորհակալություն բոլոր բաժանմունքների բուժքույրերին ու մայրապետերին: Այս 6 տարիների ընթացքում բոլոր բաժանմունքներում էլ եղել ենք: Հատուկ շնորհակալություն 3-րդ հարկի բաժանմունքի քույրերին և մայրապետերին, որոնց հետ ուղղակի բարեկամացել ենք: Շնորհակալություն <<Նորք-Մարաշ>> բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին, ի դեմս տնօրեն՝ Միքայել Ադամյանի: Ցանկանում եմ, որ միշտ մնաք այնպիսին, ինչպիսին հիմա եք: Դուք տարբերվում եք բոլորից, դուք ուրիշ եք: Դուք շատ ուժեղ և համախմբված թիմ եք: Այդ թիմային աշխատանքն է, որ այս արդյունքն է տալիս: Շնորհակալություն սպասասրահի տիկին Կարինեին, տեղեկատուի աղջիկներին, մեզ հետ տանջվելու և մեզ հետ ուրախանալու համար: Շնորհակալություն նաև անվտանգության աշխատակիցներին, ովքեր ամեն համայցից հետո նայում էին մեր աչքերին հասկանալու համար ինչ է ասել բժիշկը: Շնորհակալություն մեր հարազատներին, բարեկամներին, ընկերներին, ծանոթ և անգամ անծանոթ մարդկանց ովքեր ամեն օր աղոթել են իմ աղջկա ապաքինման համար: Ամենամեծ շնորհակալությունը Աստված պապիկին ու քե´զ, իմ կյանք, իմ աղջիկ, իմ Ջուլիանա, քո պայքարի, քո ուժեղ լինելու, քո չհանձնվելու, և կյանքն այդքա˜ն սիրելու համար: Շնորհակալ եմ, որ դու կաս…🙏🏻
Բարև Ձեզ,արդեն ութ օր է ինչ մայրս գտնվում է ձեր հիվանդանոցում,վիրահատական և հետվիրահատական փուլերն ենք անցնում,և երկուշաբթի Աստծո կամոք դուրս պիտի գրվենք,ուղղակի ուզում եմ իմ մեեեծ շնորհակալությունն ասել ձեր ողջ կոլեկտիվին նման հոգատար վերաբերմունքի համար։Մայրիկիս շատ բարդ վիրահատություն են կատարել,բժիշկ ԳԱԳԻԿ ՀԵԲՈՅԱՆԻՆ թող Աստված օրհնի էլ ավելիով,երախտապարտ եմ,որ մամայիս երկրորդ կյանք տվեց,իր Աստվածային շնորհն թող հասանելի լինի բոլոր էն մարդկամց համար ովքեր դրա կարիքն ունեն,վիրահատական բուժ անձնակազմին նույնպես մեծ շնորհակալություն,Կարինե Հակոբյանին՝առանձնահատուկ շնորհակալություն,Դուք Հրաշք եք Բժշկուհի ջան,ինչ ասեմ,ում էլ մոռացել չեմ ասում,կներեք,բայց դուք բոլորդ ՄԱՐԴ եք մեծատառով,ևս մեկ անգամ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ🙏🙏🙏