<<ՆՄԲԿ Առիթմոլոգիական Ֆորում 2019>>

«Նորք-Մարաշ» ԲԿ –ում ս.թ. սեպտեմբերի 9-ից բարեգործական հիմունքներով սրտի առիթմոլոգիական բացառիկ վիրահատություններ են իրականցվել ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սփոքեյն քաղաքի “Սաքրեդ Հարթ” ԲԿ-ից եկած բժիշկներ՝ Հրայր Գարաբեդյանը, Չարլզ Քրիստիան Անդերսոնը, Մարկ Հարվուդը և տեխնիկ Պատրիկ Օբրիենը: Կենտրոնում ամերիկյան բժիշկների կողմից կատարվել են շուրջ 21 վիրահատություն:

<<ՆՄԲԿ Առիթմոլոգիական Ֆորում 2019>> գիտաժողովը ներկայացնում է հետաքրքրաշարժ նյութեր սրտի ռիթմի խանգարումների արդիական հարցերի շուրջ: Գիտաժողովի շրջանակներում ներկայացվելու են այնպիսի ակտուալ խնդիրներ, ինչպիսիք են. նախասրտերի շողացման աբլացիայի առանձնահատկությունները, փորոքային տախիկարդիաների բուժման առանձնահատկությունները և էֆեկտիվությունը, մանկական տարիքում պարոքսիզմալ վերփորոքային տախիկարդիաների աբլացիայի ժամանակակից արդյունքները, բետտա պաշարիչների դերը սրտային անբավարարության պաթոլոգիայում և մրցակցային և ոչ մրցակցային սպորտով զբաղվելու ցուցումները սրտի ռիթմի խանգարումներով պացիենտների մոտ: Նաև ներկայացվելու են հետաքրքրաշարժ կլինիկական դեպքեր, որոնց հետ կապված նախատեսվում են քննարկումներ: Գիտաժողովը նախատեսված է սրտաբանների, թերապևտների և մանկաբույժների լայն աուդիտորիայի համար, որի արդյունքում ակնկալվում է, որ կբարելավվեն սրտի ռիթմի խանգարումներով պացիենտների հիվանդության արդյունքները և կյանքի որակը: Գիտաժողովի խոսնակներ են բազմափորձ բժիշկներ “Նորք-Մարաշ” ԲԿ-ից, “Աստղիկ” ԲԿ-ից, “Փիրուզյան” ԲԿ-ից, ինչպես նաև ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սփոքեյն քաղաքի “Սաքրեդ Հարթ” ԲԿ-ից: