«Նորք-Մարաշ» Բժշկական Կենտրոնի անոթային ծառայությունն իրականացնում է անոթային ախտորոշիչ և բուժական տարատեսակ ծառայություններ։ Ծառայության հիմնադիրն է առաջատար անոթային վիրաբույժ Րաֆֆի Քասաբյանը (Ավստրալիա, Սիդնեյ, Արքայազն Ալբերտի թագավորական հոսպիտալ), որը 2011թ. ի վեր տարին մի քանի անգամ այցելում է ՆՄԲԿ ՝ բարդագույն վիրահատություններ կատարելու նպատակով:
Այստեղ կատարվում են՝
- Անոթային պաթոլոգիաները հայտնաբերելու գործիքային հետազոտություններ
- Կրծքային և որովայնային աորտայի հիվանդությունների բաց և ներանոթային բուժում
- Ստորին վերջույթների զարկերակների հիվանդությունների բաց և ներանոթային բուժում
- Պարանոցի զարկերակների հիվանդությունների բուժում
- Երակային հիվանդությունների բուժում
- Այլ անոթային խնդիրների/հիվանդությունների բաց և ներանոթային բուժում