«Նորք-Մարաշ»  Բժշկական Կենտրոնի առիթմոլոգիական ծառայությունն իրականացնում է առիթմոլոգիական ախտորոշիչ և բուժական տարատեսակ ծառայություններ։

Ախտորոշիչ ծառայություններից այստեղ կատարվում են.

  • Էլեկտրասրտագրություն
  • Տրանսթորակալ էխոսրտագրություն
  • Տրանսէզոֆագեալ էխոսրտագրություն
  • Սթրես – էլեկտրասրտագրություն
  • Սթրես – էլեկտրասրտագրություն էրգոսպիրոմետրիայով
  • Սթրես – էխոսրտագրություն (դեղորայքային և ոչ)
  • Հոլտեր հետազոտություն (17-72ժ տևողությամբ)
  • Էվենթ հետազոտություն
  • Արյան ճնշման ամբուլատոր մոնիտորինգ (20-24 ժ տեողությամբ)
  • Ռիթմ ձայնագրող սարքերի (Internal Loop Recorder) իմպլանտացիա
  • Ներսրտային էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություն
  • Տրանսէզոֆագեալ էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություն

Առիթմոլոգիական միջամտություններից ՆՄԲԿ-ում կատարվում են բոլոր տեսակի սրտի էլեկտրական խթանող սարքերի իմպլանտացիաներ և ռիթմի խանգարումների էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություն և աբլացիա

  • Սրտի ռիթմավար սարքերի իմպլանտացիա
  • Կարդիովերտեր-դեֆիբրիլյատորների իմպլանտացիա
  • Փորոքների կծկումները վերասինքրոնիզացնող սարքերի իմպլանտացիա
  • Վերփորոքային տախիկարդիայի աբլացիա
  • Փորոքային տախիկարդիայի աբլացիա
  • Փորոքային և նախասրտային էքստրասիստոլաների աբլացիա
  • Նախասրտերի թրթռման աբլացիա
  • Նախասրտերի ֆիբրիլյացիայի աբլացիա
  • Նախասիրտ-փորոքային հանգույցի մոդիֆիկացիա)

Միջամտություններն իրականացվում են Ամերիկյան արտադրության գերժամանակակից եռաչափ քարտեզագրման համակարգի օգնությամբ (Ensite Precision Cardiac Mapping System):

Մասնագետներ

Տաթևիկ Հովակիմյան

Սրտաբան-առիթմոլոգ
Առիթմոլոգիական ծառայության ղեկավար

Լիանա Խաչատրյան

Սրտաբան-առիթմոլոգ

Արմեն Խաչատրյան

Միջամտական սրտաբան առիթմոլոգ

Տաթևիկ Գաբրիելյան

Սրտաբան-ֆունկցիոնալիստ

Նարե Ղազարյան

Առիթմոլոգ-սրտաբան