Ինչպիսի՞ն են Ձեր հիվանդասենյակների պայմանները:

Բոլոր հիվանդասենյանկները մեկ տեղանոց են, ունեն հարմարավետ կենցաղային պայմաններ:

Իրականացվու՞մ են Ձեզ մոտ նորածնի սրտի վիրահատություններ:

Այո, մեր Կենտրոնում վիրահատվում են նորածիններ, անկախ քաշից:

Իրականացնում ե՞ք կորոնարոգրաֆիա և որքան ժամանակ է պացիենտը գտնվում ստացիոնարում:

Այո, սրտաբանի ուղեգրմամբ Դուք կարող եք անցնել կորոնարոգրաֆիա: Պացիենտը գտնվում է ստացիոնարում միջինում 1 օր:

Իրականացնու՞մ են կորոնար անոթների ստենտավորում:

Այո, մեր կենտրոնում իրականցվում է կորոնար անոթների ստենտավորում: Բացի այդ, կատարվում է նաև խոշոր անոթների ( թոքային զարկերակի, երիկամային զարկերակների և աորտայի) ստենտավորում:

Որքա՞ն ժամանակ է պացիենտը գտնվում ստացիոնարում` ստենտավորումից հետո:

Ստենտավորումից հետո պացիենտը գտնվում է ստացիոնարում 2-3 օր:

Սպասարկում ՞եք պացիենտներին պետպատվերի շրջանակում:

Այո, հստակեցման համար Դուք կարող եք կապնվել ֆինանսական խորհրդատվության բաժնի հետ:

Սպասարկում ՞եք բժշկական ապահովագրությամբ պացիենտներին:

Այո, մենք համագործակցում ենք Հայաստանի Հանրապետության ապահովագրական ընկերությունների հետ: Հստակեցման համար Դուք կարող եք կապնվել ֆինանսական խորհրդատվության բաժնի հետ:

Անցկացվու՞մ է պտղի սրտի հետազոտություն և ինչ ժամկետներում:

Այո, Կենտրոնի մանկական կլինիկայում իրականացվում է պտղի սրտի ներարագանդային ուլտրաձայնային հետազոտություն հղիության 18-20 շաբաթական ժամկետում:

Կարող՞ է պացիենտն ինքնուրույն ընտրել իրեն բուժող բժշկին:

Այո, իհարկե, մենք հաշվի ենք առնում պացիենտրի ցանկությունները:

Ինչպես կարելի՞ է հետազոտվել սրտաբանական կենտրոնում

Հարկավոր է նախապես հերթագրվել համապատասխան կլինիկաում:

Հնարավո ՞ր է արդյոք Ձեր կենտրոնում ստանալ հեռակա խորհրդատվություն առանց պացիենտի ներկայության

Այո, հնարավոր է ստանալ հեռակա խորհրդատվություն առանց պացիենտի ներկայության( տվյալների առկայության դեպքում)  կամ  էլեկտրոնային փոստի միջոցով` ուղարկելով մեզ պացիենտի բժշկական տվյալները:

Որտե ՞ղ է գտնվում Ձեր կենտրոնը:

«Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի» հասցեն է ք. Երևան, 0047, Նորք, Արմենակյան 108/4