«Նորք-Մարաշ »  Բժշկական Կենտրոնի սիրտ-անոթային վիրաբուժության ծառայությունը ստեղծվել է Հայաստանում սրտային վիրաբուժության դպրոցի հիմնադիր, Ալբերտ Սթարի անվան ակադեմիական կենտրոնի (Պորտլենդ, ԱՄՆ) առաջատար սրտի վիրաբույժ Հագոբ (Հրայր) Հովագիմիանի գլխավորությամբ հայ բժիշկների հետ համատեղ: Ծառայությունը համալրված է բարձր որակավորում ունեցող մասնագետներով և հագեցած նորագույն սարքավորումներով: Կենտրոնում կատարվում են բոլոր տեսակի սրտի վիրահատություններ անկախ պացիենտի տարիքից, քաշից և բարդությունից (բացառությամբ սրտի փոխպատվաստման):

Այստեղ մատուցվող ծառայությունների որակը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Կենտրոնում բուժում են ստանում ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև օտարերկրյա  պացիենտներ:

 «Նորք-Մարաշ» Բժշկական Կենտրոնը մշտապես համագործակցում է արտերկրյա առաջատար սիրտ-անոթային վիրաբուժության կենտրոնների մասնագետների հետ:

Մասնագետներ

Հագոբ (Հրայր) Հովագիմիան

Սրտային վիրաբույժ, ԱՄՆ

Գագիկ Հեբոյան

Սրտային վիրաբույժ
Սիրտ-անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար
ՀՀ ԱՆ խորհրդատու սրտի վիրաբուժության գծով

Վիլեն Մանուկյան

Վիրաբույժ
Սրտի վիրաբուժության բաժնի վարիչ

Ռուսլան Արիստակեսյան

Կրտսեր վիրաբույժ

Համբարձում Եղոյան

Կրտսեր վիրաբույժ

Մուշեղ Կուրղինյան

Կրտսեր վիրաբույժ

Հովհաննես Ավդալյան

Կրտսեր վիրաբույժ

Գագիկ Մովսիսյան

Անեսթեզիոլոգ
Անեսթեզիայի ծառայության ղեկավար

Գոհար Ենգոյան

Անեսթեզիոլոգ

Տիգրան Ավագյան

Անեսթեզիոլոգ

Արկադի Օհանջանյան

Պերֆուզիոլոգ
Պերֆուզիաի ծառայության ղեկավար

Քնարիկ Ստեփանյան

Վիրաբուժական սրտաբան

Արշակ Ափոյան

Միջամտական սրտաբան, էնդովասկուլյար վիրաբույժ

Կարեն Մանուկյան

Ռեանիմատոլոգ