«Նորք-Մարաշ» Բժշկական Կենտրոնն իր գործունեության մեջ սկզբունքային է համարում բարձրորակ սպասարկումը, հարգանքը յուրաքանչյուր պացիենտի հանդեպ և պատասխանատվության բարձր զգացումը:
Դուք կարող եք դիմել մեզ ոչ միայն բժիշկի ուղեգրով, այլ նաև ինքնուրույն:
Օտարեկրյա պացիենտների համար
Կենտրոնում գործում է միջազգային ծրագրերի բաժին, որը կազմակերպում է արտերկրյա պացիենտների հետազոտությունը և բուժումը: Այս ծառայության շրջանակներում կենտրոնն իրականացնում է՝
- Հեռակա բժշկական խորհրդատվություն ` հեռախոսի և էլեկտրոնային փոստի միջոցով
- Պացիենտի Կենտրոն ժամանման և նրա հետազոտության կամ բուժման նախնական հեռակա համաձայնեցում
- Հյուրանոցի նախնական ամրագրում պացիենտի և ուղեկցող անձանց համար (նախնական փոխհամաձայնությամբ)
- Օդանավակայանում պացիենտին դիմավորելու և ՆՄԲԿ տեղափոխելու հնարավորություն (նախնական փոխհամաձայնությամբ)
- Հետադարձ ավիատոմսերի ձեռքբերում
Պսակաձև զարկերակների շունտավորման վիրահատություն




