«Նորք-Մարաշ» Բժշկական կենտրոնի մանկական սրտաբանական կլինիկան իրականացնում է սրտի հիվանդություններով երեխաների և բնածին արատներով մեծահասակների հետազոտություն, խորհրդատվություն, բուժում և դինամիկ հսկողություն:

Կլինիկայում իրականացվում է պտղի սրտի ներարգանդային ախտորոշում՝ (հղիների ֆետալ Էխոսրտագրություն) սրտի բնածին արատների վաղ հայտնաբերման նպատակով:

Արտերկրյա պացիենտները հնարավորություն ունեն հեռակա խորհրդատվություն  ստանալ փորձառու թիմի կողմից:

«Նորք-Մարաշ » Բժշկական Կենտրոնի մանկական սրտաբանական կլինիկան  ՀՀ-ում միակ կլինիկան է, որտեղ իրականացվում են տրանսկաթետերային ախտորոշիչ և բուժական միջամտություններ սրտի բնածին և կառուցվածքային արատների ոլորտում:

Մանկական կլինիկայի պատվավոր խորհրդատուն է մանկական սրտաբան Հրայր Գարաբեդյանը Sacred Heart Կենտրոնից (ԱՄՆ):

Մասնագետներ

Հովհաննես Զոհրաբյան

Մանկական սրտաբան
Մանկական սրտաբանական ծառայության ղեկավար

Կարեն Կուրդով

Մանկական սրտաբան

Կարեն Զոհրաբյան

Մանկական ինվազիվ սրտաբան
Փոխտնօրեն բուժական գծով,
ՀՀ ԱՆ խորհրդատու մանկական սրտաբանության գծով

Արմեն Քոչարյան

Մանկական սրտաբան

Նելլի Ղազարյան

Մանկական սրտաբան

Ծաղիկ Պողոսյան

Մանկական վիրաբուժական սրտաբան

Անի Մանուկյան

Մանկական սրտաբան