Կաթետերիզացիոն լաբորատորիաները հագեցված են վերջին սերնդի ախտորոշիչ սարքավորումներով, այդ թվում առաջինը Հայաստանում IVUS, FFR և iFR իրականցնող գործիքով: Այստեղ իրականացվում են ախտորոշիչ և բուժական տրանսկաթետերային միջամտություններ սիրտ-անոթային խնդիրներով պացիենտների մոտ:

Կատարվում են՝

  • Սրտի, պսակաձև զարկերակների և մագիստրալ անոթների անգիոգրաֆիկ  հետազոտություններ
  • սրտի խոռոչների և հարակից անոթների հեմոդինամիկ հետազոտություններ
  • սրտի պսակաձև զարկերակների ներանոթային ուլտրաձայնային (IVUS) և հեմոդինամիկ (FFR և iFR) հետազոտություններ
  • սրտի պսակաձև զարկերաների բալոնային անգիոպլաստիկա և ստենտավորում, այդ թվում բարդ ախտահարումների (նաև քրոնիկ փակ անոթների) անգիոպլաստիկա և ստենտավորում:
  • մագիստրալ զարկերաների բալոնային անգիոպլաստիկա և ստենտավորում
  • սրտի փականների բալոնային վալվուլոպլաստիկա
  • սրտի բնածին և կառուցվածքային դեֆեկտների գործիքային փակում
  • ներսրտային հաղորդակցությունների ստեղծում

Մասնագետներ

Վահագն Սարգսյան

Միջամտական սրտաբան
Միջամտական սրտաբանական ծառայության ղեկավար

Մերուժան Սաղաթելյան

Միջամտական սրտաբան

Կարեն Զոհրաբյան

Մանկական ինվազիվ սրտաբան
Փոխտնօրեն բուժական գծով,
ՀՀ ԱՆ խորհրդատու մանկական սրտաբանության գծով

Արամայիս Նազարյան

Միջամտական սրտաբան

Դավիթ Բաղդասարյան

Միջամտական սրտաբան

Միքայել Աթյան

Միջամտական սրտաբան