«Նորք-Մարաշ»  Բժշկական ԿենտրոնՍրտի կենտրոն՝ սրտով կենտրոն    

Երևանի քաղաքապետարանի «ՆորքՄարաշ» Բժշկական Կենտրոն ՓԲԸ

«Նորք-Մարաշ» Բժշկական Կենտրոնը հիմնադրվել է 1993թ. հայ և ամերիկացի բժիշկների միասնական ջանքերի շնորհիվ`Ալբերտ Սթարի անվան ակադեմիական կենտրոնի (Պորտլենդ, ԱՄՆ) առաջատար սրտի վիրաբույժ Հագոբ (Հրայր) Հովագիմիանի գլխավորությամբ: Կենտրոնի կայացմանն աջակցել են տարբեր հասարակական կազմակերպություններ և անհատներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից

Կենտրոնի տնօրենը Միքայել Յուրիի Ադամյանն է։

«Նորք-Մարաշ» Բժշկական Կենտրոնում իրականցվում է անհետաձգելի, ամբուլատոր, ստացիոնար և դիսպանսեր բժշկական օգնություն՝ երեխաներին և մեծահասակներին սրտի պաթոլոգիաներով: Այստեղ կատարվում են տարբեր աստիճանի բարդություն ունեցող վիրահատություններ (բացառությամբ սրտի փոխպատվաստման):
Կենտրոնում գործում է միջազգային ծրագրերի բաժին, որը սպասարկում է արտերկրից ժամանած պացիենտներին :

«Նորք-Մարաշ» Բժշկական Կենտրոնն  Առողջապահության ազգային ինստիտուտի և Երևանի բժշկական համալսարանի սրտաբանություն և սրտի վիրաբուժություն մասնագիտությունների հենքն է:

Կենտրոնի ստեղծման առաջին իսկ օրվանից աշխատակազմի աշխատանքի հիմնական սկզբունքը թիմային մոտեցումն է:

ՆՄԲԿ –ում գործում է՝

  • Հիվանդանոցային խորհուրդ, որը որոշում է Կենտրոնի զարգացման ռազմավարությունը և կազմակերպում է Կենտրոնի կառավարումը
  • Բժշկական խորհուրդ, որն ապահովում է բժշկական օգնության որակի վերահսկողությունը
  • Որակի վերահսկման հանձնաժողով, որն ապահովում է Կենտրոնի  որակի հսկողությունը

«Նորք-Մարաշ» Բժշկական Կենտրոնը մշտապես համագործակցում է արտերկրյա առաջատար կենտրոնների մասնագետների հետ: Ծառայությունների բժիշկները պարբերաբար վերապատրաստվում են և մասնակցում միջազգային համաժողովներին:

Քսանյոթ տարիների ընթացքում ձևավորվել է դրական ցուցանիշներ ունեցող, բազմաֆունկցիոնալ, մոնոպրոֆիլ Բժշկական Կենտրոն, որը հագեցած է բոլոր անհրաժեշտ դիագնոստիկ սարքավորումներով: Մեր մասնագետների հոգատար և պրոֆեսիոնալ մոտեցումները օգնում են պացիենտին հաղթահարել առողջական խնդիրները: «Նորք-Մարաշ»  Բժշկական Կենտրոնն   իբրև առաջնահերթություն տեսնում է շարունակական որակի բարելավման գործընթացը, պացիենտ – կողմնորոշված մոտեցումը և կարևորում է պացիենտների դրական փորձը մեզ հետ աշխատանքի ընթացքում:

Վիրաբուժական արդյունքների պարբերական վերլուծությունը ցույց է տալիս դրանց համադրելիությունը ԱՄՆ- ի STS տվյալների հետ:

Մեր գործունեության արդյունավետությունը հիմնված է ապացուցողական բժշկության և գրագետ կառավարման սկզբունքների վրա՝ ինչն էլ մեր հաջողության գրավականն է: