«Նորք – Մարաշ» Բժշկական Կենտրոնի ստացիոնար բաժանմունքում տարեկան  ստացիոնար բուժում է ստանում շուրջ 4000 պացիենտ: Ստացիոնար ծառայությունը հագեցած է ժամանակակից բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, որոնք հնարավուրություն են տալիս շուրջօրյա վերահսկել հիվանդի առողջական վիճակն ու մատուցել որակյալ բժշկական օգնություն: Ստացիոնարում պացիենտին տրամադրվում  է հարմարավետ մեկ տեղանոց  հիվանդասենյակ: Անհրաժեշտության դեպքում հիվանդի ստացիոնարում գտնվելու ժամանակահատվածում կազմակերպվում է ցանկացած պրոֆիլի բժշկի խորհրդատվություն: Կենտրոնի ստացիոնար բաժանմունքում իրականցվում են`
  • Սրտի վիրահատություններ և ինվազիվ միջամտություններ
  • Առիթմոլոգիական միջամտություններ
  • Անոթային վիրահատություններ և ինվազիվ միջամտություններ
«ՆորքՄարաշ» Բժշկական Կենտրոնի ստացիոնար ծառայության աշխատանքային ռեժիմն է՝ շուրջօրյա  առանց  հանգստյան օրերի և տոների։