«Նորք -Մարաշ» Բժշկական Կենտրոնի մանկական կլինիկայի սրտաբանները Սևանի ԲԿ-ում

«Նորք -Մարաշ» Բժշկական Կենտրոնի մանկական կլինիկայի սրտաբանները Սևանի ԲԿ-ում` մանկական սրտաբան, Արմեն Քոչարյանի գլխավորությամբ։
Սա արդեն երրորդ քաղաքն է, Վանաձորից և Գյումրիից հետո:
Այցի շրջանակներում իրականացվեց պտղի սրտի ներարգանդային ախտորոշում՝ 26 հղիների ֆետալ Էխոսրտագրություն կատարվեց, սրտի բնածին արատների վաղ հայտնաբերման նպատակով: 9 երեխաների կատարվեց էխոսրտագրություն, այդ թվում 1 նորածին երեխայի։

«Նորք -Մարաշ» ԲԿ – ի մանկական կլինիկայի սրտաբանները շարունակական այցեր են իրականացնում ,,Fetal Heart Program” ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերի բժշկական կենտրոններ, ինչը թույլ է տալիս բնակչությանը հասանելի դարձնել մասնագիտացված բժշկական օգնությունը, ինչպես նաև նվազեցնել մարզերից դեպի մայրաքաղաքային կլինիկաներ հիվանդների հոսքը։
Ծրագրի ղեկավարն է բազմամյա փորձ ունեցող մանկական սրտաբան Արմեն Քոչարյանը, որն արտերկրից եկավ Հայաստան և արդեն 11 ամիս է միացել է մեր թիմին:
?Ապագա մայրիկները կարող են դիմել մեր կենտրոն, նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով, հետևյալ հեռախոսահամարներով`
+374(10) 65 43 95, +374(91) 19 18 16:
«Նորք-Մարաշ » Բժշկական Կենտրոն- սրտի կենտրոն ` սրտով կենտրոն։