Վերապատրաստում

«Նորք-Մարաշ բժշկական կենտրոնն» ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի և Երևանի բժշկական համալսարանի սրտաբանություն և սրտի վիրաբուժություն մասնագիտությունների հենքն է՝ այստեղ կազմակերպվում է սրտաբանների հետդիպլոմային ուսուցումը (fellowship), բժիշկ-սրտաբանների և բուժքույրերի վերապատրաստումը: Կենտրոնի մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են Եվրոպայի, Ճապոնիայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջատար կլինիկաներում, մասնակցում միջազգային մասնագիտական կոնֆերանսների ու սեմինարների: Կենտրոնում ձևավորված է ամենշաբաթյա կոնֆերանսների մշակույթ՝ Journal Club, պաթանատոմիական կոնֆերանս, պարբերաբար տեղի են ունենում գիտական քննարկումներ։