Այսօր Հայ Ազգի Հերոս, Հռչակավոր Վիրաբույժ, Մեծանուն բժիշկ Հակոբ (Հրայր) Հովագիմիանի ծննդյան օրն է:

Այսօր` մայիսի 13-ին, բազմաթիվ մարդկանց կյանք փրկած Լեգենդ, բացառիկ մարդ, իր գործի նվիրյալ՝ Հրայր Հովագիմիան։
Բավականին մեծ և անգնահատելի է Ձեր դերը հայ սրտային վիրաբուժության դպրոցի հիմնադրման և զարգացման գործում:
Հայաստանի Հանրապետությունում Ձեր 27 ամյա անմնացորդ նվիրումի, անսպառ եռանդի և հայրանվեր ջանքերի գործադրման արդյունքում, հազարավոր մարդկանց նոր կյանք եք պարգևել և սրտային վիրաբույժների մի ամբողջ սերունդ կրթել՝ նպաստելով, որ սրտային վիրաբուժությունը Հայաստանում զարգանա աննախադեպ տեմպերով:
Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ սիրելի բժիշկ՝ մաղթելով քաջառողջություն, անսպառ եռանդ և երկար տարիների կյանք։

Աստծո օրհնանքը, զորությունը և մեր աղոթքները թող միշտ հովանի լինի Ձեզ՝ մեր սիրելի Բժիշկ։
#hrairhovaguimian
#happybirthday