Այսօր բուժաշխատողի օրն է։


Սիրելի բուժաշխատողներ,
Ջերմորեն շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Երախտիքի խոսք ենք ուզում հղել մեր հանրապետության բազում այն բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետներին, ոլորտում աշխատող մեր բոլոր գործընկերներին, ովքեր, հավատարի մնալով Հիպոկրատի երդմանը և բարձր պահելով մասնագիտության պատիվը, անմնացորդ նվիրումով են կատարում աստվածահաճո իրենց առաքելությունը:
Յուրաքանչյուրիդ ամենօրյա բարեխիղճ աշխատանքը կարևոր ներդրում է մեր ազգաբնակչության առողջության պահպանման գործում: Այսօր, առավել քան երբևէ, անգնահատելի է դառձել ձեր կողմից՝ ինչպես զինվորի առաջնագծում ցուցաբերած սխրանքն ու հերոսությունը, երբ ծառացած է համաշխարհային կորոնավիրուսային համաճարակի նետված մարտահրավերները:
Թող ԲԺՇԿԻՆ բնորոշ անկեղծ կարեկցանքը, ինքնազոհողությունը, սրտացավությունը և պատասխանատվության բարձր զգացումը մշտապես լինի ձեր զորակից ուղեկիցը:
Կրկին շնորհավորելով՝ ցանկանում ենք, որ առողջապահության աշխատակիցների առօրյան նշանավորվի դրական զարգացումներով, ձեռքբերումներով և որ ձեզ մշտապես ուղեկցեն անձնական ու աշխատանքային հաղթանակները:
Սիրով,
ՆՄԲԿ թիմ