«Նորք-Մարաշ» Բժշկական Կենտրոն՝ սրտի կենտրոն – սրտով կենտրոն:

«Նորք-Մարաշ» Բժշկական Կենտրոնում իրականցվում է անհետաձգելի, ամբուլատոր, ստացիոնար և դիսպանսեր բժշկական օգնություն՝ երեխաներին և մեծահասակներին սրտի պաթոլոգիաներով: Կատարվում են տարբեր աստիճանի բարդության բոլոր վիրահատությունները: «Նորք-Մարաշ» ԲԿ -ի մանկական սրտաբանական կլինիկան միակն է ՀՀ-ում, որտեղ իրականացնում են տրանսկաթետերային ախտորոշիչ և բուժական միջամտություններ սրտի բնածին և կառուցվածքային արատների ոլորտում: