NORK MARASH MEDICAL CENTER

Ուլտրաձայնային սրտագրություն (Էխո-ՍԳ) PDF Տպել Էլ.փոստ

Այս եղանակը հնարավորություն է ընձեռում ուլտրաձայնային ճառագայթի անդրադարձմամբ տեսնել ներսրտային անատոմիական կառուցվածքները՝ (պատերը) միջնապատերը, փականները և գնահատել դրանց չափսերը, ծավալները, արյան հոսքը, շարժման տեսակներն ու արագությունները: Սակայն այն հնարավորություն չի տալիս տեսնել կորոնար անոթները և դրանցով արյան հոսքը: Ակնհայտ է դառնում, որ այս եղանակով կորոնար աթերոսկլերոտիկ ախտահարումը և միոկարդի իշեմիայի գնահատումը պարզապես անհնար է: Էխո-ՍԳ-ն ունակ է հայտնաբերել միայն մի քանի ոչ սպեցիֆիկ նուրբ նշաններ՝ կապված սրտամկանի կծկողականության առանձնահատկությունների հետ, որոնք կարող են վկայել հավանական ՍԻՀ-ի մասին:

Այնուհանդերձ հենց այս մեթոդն է հնարավորություն ընձեռում վստահ գնահատել աորտայի և փականների աթերոսկլերոտիկ ախտահարումները և հետինֆարկտային փոփոխությունները:

Սրտային որոշ հիվանդությունների ժամանակ ախտորոշման ճշգրտությունը բարձրացնելու նպատակով երբեմն կատարվում է նաև ներկերակրափողային էխոգրաֆիա, որի ժամանակ հատուկ տվիչը (датчик) ներմուծվում է որպես կերակրափողային զոնդ: Մեթոդն, իհարկե, չի բարձրացնում սրտամկանի իշեմիայի ախտորոշման որակը: Բացի այդ, երբեմն էխոգրաֆիան անց է կացվում ոչ թե հանգիստ, այլ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, այսինք դա նույնպես չի տալիս մեծ ախտորոշիչ հնարավորություն կորոնար անոթների ախտահարումը գնահատելու համար:

Ուլտրաձայնային Էխո-ՍԳ-ն չի հանդիսանում սրտի իշեմիկ հիվանդության գնահատման անմիջական եղանակ, սակայն տալիս է արժեքավոր ինֆորմացիա:

 

ՀՀ ք. Երևան ,0047, Արմենակ Արմենակյանի 13

Ընդունարան`
+374-10-655930
Ֆաքս `
+374-10-653869
+374-10-650560