NORK MARASH MEDICAL CENTER

Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) PDF Տպել Էլ.փոստ



ԷՍԳ-ն սրտաբանական ամենատարածված գործիքային հետազոտությունն է՝ հիմնված ներստրային էլեկտրական իմպուլսների գրանցման վրա: Սա պարտադիր հետազոտություն է բոլոր սրտաբանական հիվանդների կամ սրտային հիվանդության կասկածով մարդկանց համար և գերազանց եղանակ է սրտի աշխատանքային ռիթմի խանգարումները գնահատելու համար: Այս հետազոտությունը նաև հնարավորություն է ընձեռում ճանաչել էլեկտրական իմպուլսների փոխանցման խանգարումները կամ նրանց ոչ ճիշտ օջախում ի հայտ գալը: Սակայն սրտի իշեմիկ հիվանդւոյան (ՍԻՀ), միոկարդի իշեմիայի և ստենոկարդիայի (կրծքահեղձուկ) նոպայի ի հայտ գալու մասին սովորական ԷՍԳ-ն վկայում է ոչ լիարժեք, քանի որ սրտամկանի իշեմիան փաստելու համար անհրաժեշտ է ԷՍԳ կատարել. ստենոկարդիայի նոպաների կամ էկվիվալենտների (համարժեքների) ժամանակ: Նոպաներից դուրս ԷՍԳ-ն նորմալանում է՝ արտացոլելով կարճաժամկետ իշեմիաների դարձելիությունը: Այդ իսկ պատճառով. այս եղանակի ախտորոշիչ արժեքը դառնում է չափազանց ցածր կամ զրոյական: ՍԻՀ-ն կասկածով մարդու մոտ սովորական պայմաններում կարող են դիտվել տարբեր ոչ սպեցիֆիկ նշաններ անուղղակի կերպով զգոնացնելով բժիշկին, սակայն չհանդիսանալով հիմք «ՍԻՀ» վստահ ախտորոշելու  համար: Այդ նշանները կարող են ի հայտ գալ նաև տասնյակ այլ հիվանդությունների դեպքում կամ լինել նորմայի տարատեսակ:

ԷՍԳ-ի հնարավորությունները արմատապես փոխվում են, եթե հիվանդը կրել է սրտամկանի ինֆարկտ, որից հետո մնացող սպին հաճախ լավ ճանաչվում է: Սակայն իշեմիկ հիվանդների մեծամասնության մոտ ախտորոշումը չի սկսվում կրած ինֆարկտի հաստատումից և սրտամկանի սպիի հայտնաբերումից:

Ավանդական ԷՍԳ-ն շատ հաճախ ՍԻՀ-ն ախտորոշման հուսալի եղանակ չէ (բացառությամբ սրտամկանի ինֆարկտի և հետինֆարկտային վիճակների):

 

ՀՀ ք. Երևան ,0047, Արմենակ Արմենակյանի 13

Ընդունարան`
+374-10-655930
Ֆաքս `
+374-10-653869
+374-10-650560