📣Մայիսի 1-ից բարեգործական նպատակով 10 օրով Արցախի Հանրապետությունում է գտնվում «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն ինվազիվ-սրտաբան Միքայել Ադամյանը` իր աշխատանքային խմբով:
➡️Մասնագետների կողմից Հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի բաժանմունքում իրականացվել են 28 կորոնարոգրաֆիկ հետազոտություն և 7 ստենտավորում:
📌Բոլոր պացիենտների վիճակը գնահատվում է բավարար: