Հարգելի քաղաքացիներ,
Վերջին օրերի ընթացքում իրականացվող ամենօրյա մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում դիտվում է կորոնավիրուսով #covid_19 պայմանավորված վարակների աշխուժացում, ուստի՝
<<Նորք-Մարաշ>> Բժշկական Կենտրոնը հորդորում է պահպանել նշված կանոնները վարակից պաշտպանվելու համար:
✅Ամբուլատոր այցի եկած անձանց խնդրում ենք առաջանալ առանց հարազատների ուղեկցության՝ հնարավորինս նվազեցնելով բժշկական կենտրոն անհարկի այցերի քանակը։ Կլինիկաների բոլոր պացիենտները ջերմաչափվում են:
✅Հիվանդի շահերից ելնելով, <<Նորք-Մարաշ>> Բժշկական Կենտրոնում ԽԻՍՏ‼️սահմանափակվել են այցելությունները: Քաղաքացիներին հորդորում ենք պացիենտներին այցելել խիստ անհրաժեշտության դեպքում, զերծ մնալ խմբակային այցերից, երեխաներին չբերել այցելության:
✅Խնդրում ենք, պահանջում և կո՛չ ենք անում հետևել անվտանգության կանոններին,ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԿԼԻՆԻԿԱ այցելել միայն խիստ ‼️անհրաժեշտության դեպքում՝ մշտապես կապի մեջ լինելով Ձեր բժշկի հետ:
Նշված կանոններից զատ հորդորում ենք նաեւ պահպանել հիգիենայի բոլոր կանոնները, հաճախակի օդափոխել բնակարանները, զերծ մնալ բարևելիս ձեռքսեղմումներից և համբուրվելուց:
❗️<<Նորք-Մարաշ>> Բժշկական Կենտրոնի ղեկավարությունը կոչ է անում, որ այցելությունների սահմանափակումները չդարձնել խուճապի պատճառ: Սա արվում է ներհիվանդանոցային վարակները կանխարգելելու և մյուս այցելուներին հնարավոր վարակներից զերծ պահելու նպատակով:
📲Հիշեցնում ենք, որ ՆՄԲԿ-ում գործում է շուրջօրյա հեռախոսահամար՝ 010 655930
✅Լինենք տեղեկացված և պատասխանատու: