«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մանկական սրտաբանական կլինիկան իրականացնում է սրտի բնածին և ձեռքբերովի հիվանդություններով երեխաների (մինչև 18տ.) և սրտի բնածին արատով մեծահասակների (անկախ տարիքից) հետազոտություն, խորհրդատվություն, բուժում և դինամիկ հսկողություն, ինչպես նաև բնածին արատների ներսրտային հետազոտություններ և միջամտություններ:
Կլինիկայում իրականացվում է պտղի սրտի ներարգանդային հետազոտություն (հղիների ֆետալ էխոսրտագրություն) սրտի բնածին արատների վաղ հայտնաբերման նպատակով: Պտղի էխոսրտագրությամբ ախտորոշվում են նաև սրտի ռիթմի խանգարումները, և անհրաժեշտության դեպքում կատարվում է նաև բուժում:
Արտերկրյա պացիենտները հնարավորություն ունեն հեռակա անվճար խորհրդատվություն ստանալ փորձառու թիմի կողմից:
Մանկական սրտաբանական կլինիկա
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մանկական սրտաբանական կլինիկայի մասնագետներն են՝
Հովհաննես Զոհրաբյան
Մանկական սրտաբան, մանկական սրտաբանական կլինիկայի ղեկավար
Կարեն Կուրդով
Մանկական և պերինատալ սրտաբան
Կարեն Զոհրաբյան
Մանկական միջամտական սրտաբան
Անի Մանուկյան
Մանկական սրտաբան, մեծահասակների սրտի բնածին արատով զբաղվող մասնագետ
Վիգեն Ավդալյան
Մանկական սրտաբան, մեծահասակների սրտի բնածին արատով զբաղվող մասնագետ
Արմեն Քոչարյան
Մանկական և պերինատալ սրտաբան
Հասմիկ Մինասյան
Մանկական սրտաբան, ստացիոնարում գտնվող նորածինների և մինչև 1տ. երեխաների վարող մանկական սրտաբան
Թամարա Ղազարյան
Մանկական վիրաբուժական սրտաբան
Ասյա Գրիգորյան
Մանկական և պերինատալ սրտաբան
Տաթևիկ Սիմոնյան
Մանկական և պերինատալ սրտաբան
Աննա Վարդանյան
Մանկական և պերինատալ սրտաբան
Սիրվարդ Գևորգյան
Մանկական սրտաբանական կլինիկայի պատասխանատու բուժքույր