- 374 10 655930
- info@nmmc.am
- Երևան, Ա. Արմենակյան 108/4
- Շուրջօրյա 24/7
Սրտի կենտրոն,
սրտով կենտրոն
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնն իր գործունեության մեջ սկզբունքային է համարում բարձրորակ սպասարկումը, հարգանքը յուրաքանչյուր պացիենտի հանդեպ և պատասխանատվության բարձր զգացումը:
Մեր մասին
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը հիմնադրվել է 1993թ. հայ և ամերիկացի բժիշկների միասնական ջանքերի շնորհիվ` Ալբերտ Սթարի անվան ակադեմիական կենտրոնի (Պորտլենդ, ԱՄՆ) առաջատար սրտի վիրաբույժ Հագոբ (Հրայր) Հովագիմիանի գլխավորությամբ: Կենտրոնի կայացմանն աջակցել են տարբեր հասարակական կազմակերպություններ և անհատներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից
Ծառայություններ
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում գործում են՝
Ինչու ընտրել մեզ
Երեսուն տարիների ընթացքում ձևավորվել է դրական ցուցանիշներ ունեցող մոնոպրոֆիլ բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոն:
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի ստեղծման առաջին իսկ օրվանից աշխատանքային հիմնական սկզբունքը և հաջողության գրավականը թիմային և պացիենտակենտրոն մոտեցումն է:
Մեր կենտրոնը մեկն է այն բուժհաստատություններից, որ, շարունակաբար զարգանալով, իր համար տարեց տարի սահմանել է զարգացման է´լ ավելի բարձր նշաձող: Դրա վկայությունն է այն, որ կենտրոնը վստահություն է վայելում ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև ողջ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս:
Կենտրոնը մշտապես համագործակցում է արտերկրյա առաջատար բուժհաստատությունների մասնագետների հետ: Ծառայությունների բժիշկները պարբերաբար վերապատրաստվում են, մասնակցում միջազգային համաժողովներին:
Կառավարման նորագույն մեթոդների և մասնագիտական արդի մոտեցումների կիրառման շնորհիվ պահպանվում են և շարունակում ավելանալ կենտրոնի հաջողությունները:
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի համար առաջնահերթություն է որակի բարելավման շարունակական գործընթացը:
Արձագանքներ
Մեր պացիենտների համար
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնն իր գործունեության մեջ սկզբունքային է համարում բարձրորակ սպասարկումը, հարգանքը յուրաքանչյուր պացիենտի հանդեպ և պատասխանատվության բարձր զգացումը:
Copyright © 2024 Նորք-Մարաշ ԲԿ | Բոլոր իրավունքները պաշտպանված են