- 374 10 655930
- info@nmmc.am
- Երևան, Ա. Արմենակյան 108/4
- Շուրջօրյա 24/7
Մեր մասին
Երևանի քաղաքապետարանի «Նորք–Մարաշ» բժշկական կենտրոն ՓԲԸ
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը հիմնադրվել է 1993թ. հայ և ամերիկացի բժիշկների միասնական ջանքերի շնորհիվ`Ալբերտ Սթարի անվան ակադեմիական կենտրոնի (Պորտլենդ, ԱՄՆ) առաջատար սրտի վիրաբույժ Հագոբ (Հրայր) Հովագիմիանի գլխավորությամբ: Կենտրոնի կայացմանն աջակցել են տարբեր հասարակական կազմակերպություններ և անհատներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից
Կենտրոնի տնօրենը Միքայել Յուրիի Ադամյանն է։
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում իրականցվում է անհետաձգելի, ամբուլատոր, ստացիոնար և դիսպանսեր բժշկական օգնություն՝ երեխաներին և մեծահասակներին սրտի պաթոլոգիաներով: Այստեղ կատարվում են տարբեր աստիճանի բարդություն ունեցող վիրահատություններ (բացառությամբ սրտի փոխպատվաստման):
Կենտրոնում գործում է միջազգային ծրագրերի բաժին, որը սպասարկում է արտերկրից ժամանած պացիենտներին :
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնն Առողջապահության ազգային ինստիտուտի և Երևանի բժշկական համալսարանի սրտաբանություն և սրտի վիրաբուժություն մասնագիտությունների հենքն է:
Կենտրոնի ստեղծման առաջին իսկ օրվանից աշխատակազմի աշխատանքի հիմնական սկզբունքը թիմային մոտեցումն է:
ՆՄԲԿ –ում գործում է՝
Հիվանդանոցային խորհուրդ, որը որոշում է Կենտրոնի զարգացման ռազմավարությունը և կազմակերպում է կենտրոնի կառավարումը
բժշկական խորհուրդ, որն ապահովում է բժշկական օգնության որակի վերահսկողությունը
որակի վերահսկման հանձնաժողով, որն ապահովում է կենտրոնի որակի հսկողությունը:
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը մշտապես համագործակցում է արտերկրյա առաջատար կենտրոնների մասնագետների հետ: Ծառայությունների բժիշկները պարբերաբար վերապատրաստվում են և մասնակցում միջազգային համաժողովներին:
Քսանյոթ տարիների ընթացքում ձևավորվել է դրական ցուցանիշներ ունեցող, բազմաֆունկցիոնալ, մոնոպրոֆիլ բժշկական կենտրոն, որը հագեցած է բոլոր անհրաժեշտ դիագնոստիկ սարքավորումներով: Մեր մասնագետների հոգատար և պրոֆեսիոնալ մոտեցումները օգնում են պացիենտին հաղթահարել առողջական խնդիրները: «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնն իբրև առաջնահերթություն տեսնում է շարունակական որակի բարելավման գործընթացը, պացիենտ – կողմնորոշված մոտեցումը և կարևորում է պացիենտների դրական փորձը մեզ հետ աշխատանքի ընթացքում:
Վիրաբուժական արդյունքների պարբերական վերլուծությունը ցույց է տալիս դրանց համադրելիությունը ԱՄՆ-ի STS տվյալների հետ:
Մեր գործունեության արդյունավետությունը հիմնված է ապացուցողական բժշկության և գրագետ կառավարման սկզբունքների վրա՝ ինչն էլ մեր հաջողության գրավականն է:
Այցելեք մեզ
Հասցե՝
Երևան, Ա. Արմենակյան 108/4 Հեռ․՝ 37410655930
Copyright © 2024 Նորք-Մարաշ ԲԿ | Բոլոր իրավունքները պաշտպանված են