- 374 10 655930
- info@nmmc.am
- Երևան, Ա. Արմենակյան 108/4
- Շուրջօրյա 24/7
Համակարգչային շերտագրման ծառայություն
+374 (99) 25 80 24
ct@nmmc.am
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում նորագույն SIEMENS SOMATOM Definition AS 128 սարքով իրականացվում են համակարգչային տոմոգրաֆիկ (ՀՏ) բոլոր տեսակի հետազոտությունները.
- ՀՇ կորոնարոգրաֆիա
- Սրտի ՀՇ, այդ թվում սրտի բնածին արատներով պացիենտների` սկսած նորածնային տարիքից
- ՀՇ անգիոգրաֆիաներ՝ բրախիոցեֆալ անոթների, աորտագրաֆիա, վերին և ստորին վերջույթների անոթների
- Բոլոր օրգան-համակարգերի ՀՇ՝ ն/ե կոնտրաստի կիրառմամբ
- Ողնաշարի ՀՇ
- Գլխուղեղի ՀՇ
Հաշվի առնելով մեր կենտրոնի ուղղվածությունը, ինչպես նաև համակարգչային տոմոգրաֆի նորագույն լինելը, բարձրորակ ՀՏ անգիոգրաֆիաները առավել մեծ տեղ են զբաղեցնում ընդհանուր հետազոտությունների շարքում:
ՀՏ անգիոգրաֆիան սրտանոթային հիվանդությունների, այդ թվում՝ սրտի արատների ախտորոշման առաջադեմ մեթոդներից է։
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում ՀՏ անգիոգրաֆիան առանցքային դեր է խաղում սրտանոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման պլանավորման մեջ: Այս մեթոդի շնորհիվ մանրակրկիտ ուսումնասիրվում են սրտի և արյան անոթների անատոմիան, բացահայտվում արատները և անոթների հիվանդությունները, գնահատվում դրանց ծանրությունը և որոշվում բուժման օպտիմալ մեթոդները: Այս մեթոդը թույլ է տալիս ստանալ արագ և ճշգրիտ արդյունքներ, ունի հասանելիության և նվազագույն ինվազիվության առավելություններ, որոնք այս մեթոդը դարձնում են ժամանակակից բժշկական պրակտիկայի անբաժանելի մասը:
Վերծանումը կատարվում է բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից:
Համակարգչային շերտագրման ծառայություն
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի համակարգչային շերտագրման ծառայության մասնագետներն են՝
Մարինե Դավթյան
Բժիշկ-ռադիոլոգ
Աննա Ֆրանգուլյան
Բժիշկ-ռադիոլոգ
Copyright © 2024 Նորք-Մարաշ ԲԿ | Բոլոր իրավունքները պաշտպանված են