Սոնոգրաֆիա և դուպլեքս հետազոտություն

Սոնոգրաֆիա և դուպլեքս հետազոտություն

Որպես ախտորոշման մեթոդ՝ ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ, սոնոգրաֆիա) ամենաինֆորմատիվ մեթոդներից է: Այն լայնորեն կիրառվում է ամենատարբեր հիվանդությունների ախտորոշման համար: Հետազոտության ժամանակ կիրառվող ուլտրաձայնային ալիքների չափաքանակն անվնաս է մարդու առողջության համար:

ՈՒՁՀ-ն կիրառվում է հիվանդությունների ախտորոշման, ախտաբանական գործընթացի պարբերական հսկողության և բուժման արդյունքների գնահատման նպատակով: ՈՒՁՀ-ի միջոցով հնարավոր է կատարել դիագնոստիկ պունկցիոն բիոպսիա վահանաձև գեղձի, կրծքագեղձի նորագոյացությունների դեպքում:

Ուլտրաձայնային հետազոտության առավելություններն են՝ ճառագայթման վտանգի բացակայություն, բազմակի կրկնության հնարավորություն, հետազոտության անցավ ընթացք, հետազոտության արդյունքների արագ ստացում, բարձր ինֆորմատիվություն, հիվանդության ամենավաղ շրջաններում ախտորոշման հնարավորություն։

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում TOSHIBA բարձրակարգ սարքով իրականացվում է.

  • Վահանաձև գեղձի
  • Կրծքագեղձի
  • Որովայնի օրգանների
  • Փոքր կոնքի օրգանների (կանանց մոտ՝ արգանդ, ձվարաններ, տղամարդկանց մոտ՝ շագանակագեղձ)
  • Հոդերի սոնոգրաֆիա

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում փորձառու մասնագետների կողմից իրականացվում է դուպլեքս հետազոտություն:

Դուպլեքս հետազոտությունը համարվում է ոսկե ստանդարտ անոթային հիվանդությունների ախտորոշման գործում: Ուլտրաձայնային տվյալ հետազոտությունը թույլ է տալիս ոչ միայն պատկերացում կազմել անոթների անատոմիական առանձնահատկությունների մասին, այլ նաև տրամադրում է կարևոր տեղեկատվություն անոթների ֆունկցիոնալ վիճակի մասին: Այն կարելի է կիրառել՝ որպես սկրինինգային մեթոդ. օրինակ՝ քնային զարկերակների հետազոտությունը հնարավորություն է տալիս վաղ ախտորոշել ստենոզները և գլխուղեղի արյան շրջանառության խանգարումներ առաջացնող այլ պաթոլոգիաներ:

Մեր կենտրոնում բարձրակարգ սարքով իրականացվում է

  • Գլխի և պարանոցի
  • Վերին և ստորին վերջույթների
  • Որովայնի խոռոչների
  • Անոթների հետազոտություն

Հետազոտության այս մեթոդի հիմնական առավելությունների շարքին են դասվում դրա բարձր զգայունությունը, ոչ ինվազիվությունն ու կրկնակի հետազոտությունների հնարավորությունը: Այն ապահովում է բարձր տեղեկատվություն և ճշգրտություն:

Սոնոգրաֆիա և դուպլեքս հետազոտություն

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սոնոգրաֆիա և դուպլեքս հետազոտության մասնագետներն են՝

Արուս Արզումանյան

Արուս Արզումանյան

Բժիշկ-ռադիոլոգ

Հասմիկ Օհանյան

Հասմիկ Օհանյան

Բժիշկ-ռադիոլոգ

Copyright © 2024 Նորք-Մարաշ ԲԿ | Բոլոր իրավունքները պաշտպանված են

Scroll to Top