Անոթային վիրաբուժության բաժին

+374 (99) 25 80 22

vascular@nmmc.am

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի անոթային կլինիկան իրականացնում է անոթային ախտորոշիչ և բուժական հետևյալ ծառայությունները.

  • Անոթային պաթոլոգիաները հայտնաբերելու գործիքային հետազոտություններ (դուպլեքս սկանավորում, ՀՇ)
  • Անոթային պաթոլոգիաների կոնսերվատիվ (դեղորայքային) ամբուլատոր և ստացիոնար հսկողություն և բուժում
  • Մակերեսային և խորանիստ երակների պաթոլոգիաների վիրահատական բուժում (բաց, լազերային, սկլերոթերապիա, թրոմբոլիզիս, ստենտավորում)
  • Պերիֆերիկ զարկերակների պաթոլոգիաների բաց և ներանոթային վիրահատություններ (ստենտավորում, բալոնային անգիոպլաստիկա, էնդարտերէկտեմիա, շունտավորում)
  • Պարանոցի զարկերակների պաթոլոգիաների բաց և ներանոթային բուժում (քնային, ենթաանրակային զ/ե/)
  • Կրծքային և որովայնային աորտայի հիվանդությունների բաց և ներանոթային բուժում (անևրիզմաների, խցանումների, շերտազատումների պրոթեզավորում, ստենտ-գրաֆտների տեղադրում)
  • Այլ անոթային խնդիրների/հիվանդությունների բաց և ներանոթային բուժում

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի նյարդաբանական ծառայությունն իրականացնում է նյարդային համակարգի հիվանդությունների ախտորոշում և բուժում:

  • Էպիլեպսիա
  • Ցերեբրովասկուլյար հիվանդություններ
  • Ծայրամասային նյարդային համակարգի հիվանդություններ
  • ԿՆՀ դեմիելինիզացնող հիվանդություններ
  • Դեգեներատիվ հիվանդություններ
  • Տագնապային խանգարումներ
  • Գլխացավեր
  • Շարժողական խանգարումներ

 Ժամանակին բուժում ստանալու և բարդություններից խուսափելու համար նշված գանգատների դեպքում անհրաժեշտ է դիմել նյարդաբանի խորհրդատվության.

  • Գլխացավ, դեմքի ցավ
  • Գլխապտույտ
  • Գիտակցության կորուստ
  • Վերջույթների թուլություն, թմրածություն
  • Վերջույթների դող
  • Խոսքի խանգարում
  • Տեսողության հանկարծակի վատացում
  • Հիշողության խանգարում
  • Քնի խանգարում
  • Տագնապային խանգարում
  • Մկանային թուլություն

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիական ծառայությունն իրականացնում է էնդոկրին համակարգի հիվանդությունների ախտորոշում և բուժում:

Ժամանակին բուժում ստանալու և բարդություններից խուսափելու համար նշված խնդիրների առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել էնդոկրինոլոգի խորհրդատվության.

  • Ավելորդ քաշ, ճարպակալում
  • Նախադիաբետ, շաքարային դիաբետ
  • Վահանագեղձի խնդիրներ
  • Մակերիկամների հիվանդություններ
  • Օստեոպորոզ, հարվահանագեղձի հիվանդություններ
  • Դաշտանային ցիկլի խանգարումներ
  • Հիպոթալամո-հիպոֆիզար համակարգի խնդիրներ

Անոթային կլինիկան ևս առաջնորդվում է թիմային աշխատանքի սկզբունքով. մեկ բուժառուի առողջության վերականգնմանը մասնակցում է անոթային կլինիկայի ողջ թիմը՝ անոթային վիրաբույժները, էնդոկրինոլոգները և նյարդաբանը:

Անոթային վիրաբուժության բաժին

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության բաժնի մասնագետներն են՝

Վրեժ Հովակիմյան

Վրեժ Հովակիմյան

Անոթային վիրաբույժ, անոթային կլինիկայի ղեկավար

Գենադի Օրբելյան

Անոթային վիրաբույժ

Աղունիկ Զաքարյան

Աղունիկ Զաքարյան

Անոթային վիրաբույժ

Լևոն Մարտիրոսյան

Լևոն Մարտիրոսյան

Անոթային վիրաբույժ

Արուս Արզումանյան

Արուս Արզումանյան

Բժիշկ-ռադիոլոգ

Հասմիկ Օհանյան

Հասմիկ Օհանյան

Բժիշկ-ռադիոլոգ

Աննա Խաչատրյան

Էնդոկրինոլոգ

Անի Սիմոնյան

Անի Սիմոնյան

էնդոկրինոլոգ

Մելինե Ստեփանյան

Մելինե Ստեփանյան

Նյարդաբան

Copyright © 2024 Նորք-Մարաշ ԲԿ | Բոլոր իրավունքները պաշտպանված են

Scroll to Top