NORK MARASH MEDICAL CENTER

Սիրտը PDF Տպել Էլ.փոստ

 

 

Սիրտը (լատ. cor) մկանային օրգան է, որի հիմնական գործառույթը մարմնի բոլոր օրգաններին և հյուսվածքներին արյան մատակարարումն է: Արյունատար համակարգում այն հանդիսանում է կենտրոնական օրգան, որի ռիթմիկ կծկումները նպաստում են արյունատար անոթներով արյան հոսքին:

Բժշկության մեջ սրտի ախտաբանական վիճակներն ուսումնասիրող ճյուղը կոչվում է սրտաբանություն կամ կարդիոլոգիա(հուն.καρδιά,կարդիա` սիրտ) Անոթները, որոնցով արյունը հոսում է դեպի օրգաններ, կոչվում են զարկերակներ(arteriae): Ամենամեծ զարկերակը աօրտան է, որին անվանում են նաև մայր զարկերակ(ի դեպ, այդ անոթին աորտա անվանումը տվել է Արիստոտելը): Իսկ մյուս անոթները, որոնցով արյունը հոսում է դեպի սիրտը, կոչվում են երակներ(venae):

 

ՀՀ ք. Երևան ,0047, Արմենակ Արմենակյանի 13

Ընդունարան`
+374-10-655930
Ֆաքս `
+374-10-653869
+374-10-650560