NORK MARASH MEDICAL CENTER

Հաճախ տրվող հարցեր PDF Տպել Էլ.փոստ

Պացիենտների կողմից մեզ են հասցեագրվում բազմաթիվ հարցեր: Ահս բաժնում մենք կցանկանայինք ծանոթացնել Ձեզ դրանցից ամենահաճախ հարցադրվողների հետ (FAQ)

 

  • Որտե ՞ղ է գտնվում Ձեր կենտրոնը:

 

Մեր կենտրոնը գտնվում է ք. Երևանի Նորք թաղամասում: Մեր հասցեն է ք. Երևան 0047, Նորք, Արմենակյան 13

 

  • Հնարավո ՞ր է արդյոք Ձեր կենտրոնում անցկացնել խորհրդատվություն առանց հիվանդի ներկայության, եթե վերջինս Հայաստանի քաղաքացի չէ:

 

Այո, իհարկե, մենք անց ենք կացնում հեռակա խորհրդատվություններ: Դրա համար անհրաժեշտ է էլեկտրոնային փոստի կամ ֆաքսի միջոցով մեզ ուղարկել Ձեր ունեցած բժշկական տվյալները:

 

  • Կարելի ՞ է  արդյոք Ձեր կենտրոնում ստանալ երկրորդ կարծիք:

 

Այո, իհարկե, մեր կենտրոնում կարելի է ստանալ երկրորդ կարծիք մեր մասնագետների կողմից:

 

  • Կարելի՞  է  արդյք հետազովել սրտաբանական կենտրոնում ` առանց նախնական պայմանավորվածության:

 

Նախնական հերթագրումը հնարավորություն ք ընձեռում խուսափել հերթերից, խնայել Ձեր նյարդերը և ժամանակը:Հերթագրվել կարելի է հետևյալ հեռախոսահամարների միջոցով ` + 374 10 65 58 20 կամ 65 34 38` բացատրելով հիվանդի վիճակը:

 

  • Կարող՞  է արդյոք հիվանդն ինքն ընտրել իրեն բուժող բժշկին:

 

Այո, իհարկե, մենք հաշվի ենք առնում հիվանդի ցանկությունները:

 

  • Օդանավակայանում դիմավորու՞ մ եք դուք արդյոք օտարերկրյա հիվանդների:

 

Այո, նախնական պայմանավորվածության համաձայն, հեռակա խորհրդատվության արդյունքների հիման վրա, հիվանդը հայտնում ք մեզ իր ժամանանելու օրը և չվերթի համարը:

 

  • Իսկ եթե օտարեկրյա հիվանդը բուժման է ժամանում մենակ:

 

Նմանատիպ հիվանդներին մենք հատկացնում ենք խնամակալ, որը գտնվում է հիվանդի հետ ստացիոնարում գտնվելու ողջ ընթացքում :

 

  • Անցկացվում է արդյոք Ձեր մոտ պտղի սրտի հետազոտություն հղի կանանց մոտ, եթե այո ապա ո՞ ր ժամկետներում:

 

Այո մեր կենտրոնի մանկական կլինիկայում անց է կացվում հղիների մոր պտղի սրտի ներարագանդային ուլտրաձայնային հետազոտություն` ոչ ուշ քան 17-19 շաբաթական ժամկետում:

 

  • Ընդունում ՞ եք դուք արդյոք ապահովագրություն ունեցող հիվանդներին :

 

Մենք համագործակցում ենք Հայաստանի Հանրապետությոն առաջատար ապհովագրական ընկերությունների հետ:  Հստակեցման համար Դուք կարող եք կապնվել ֆինանսական խորհրդատվության բաժնի հետ + 374 10 655922

 

  • Իրականացնու՞մ են արդյոք Ձեր մոտ կորոնար անոթների ստենտավորում:

 

Այո, մեր կենտրոնում իրականցնում են ոչ միայն կորոնար անոթների, այլև թոքային զարկերակի ճյուղերի աորտայի կոարկտացիայի ստենտավորում :

 

  • Որքա՞ն երկար է հիվանդը գտնվում ստացիոնարում` ստենտավորումից հետո:

 

Ստենտավորումից հետո հիվանդը գտնվում է ստացիոնարում 2-3 օր` հավանական բարդությունների բացակայության պարագայում:

 

  • Իրականացնում ե՞ք դուք արդյոք կորոնարոգրաֆիա և որքան երկար է հիվանդը գտնվում ստացիոնարում դրանից հետո:

 

Այո, սրտաբանական կլինիկայի հետազոտությունից հետո անհրաժեշտության դեպքում Դուք կարող եք անցնել նաև կորոնարոգրաֆիա, որից հետո կամ նույն կամ հետազոտության օրը Դուք դուրս եք գրվում կլինիկայից:

 

  • Որո՞նք են կենտրոնում ամենահաճախ իրականացվող վիրահատությունները:

 

Մեծահասակների մոտ ամենահաճախ իրականացվում է աորտո-կորոնար շունտավորումը , իսկ մանուկների մոտ` միջփորոքային միջնապատի դեֆեկտի և ֆալոյի տետրադա շտկման վիրահատությունները:

 

  • Ինչպիսին ՞ են ապրելիության վիճակագրական տվյալները վիրահատությունից հետո:

 

Նորք – Մարաշ Բժշկական Կենտրոնում վիրահատությունից հետո ապրելիության տոկոսը միջինը կազմում է 96.2 % :

  • Իրականցվու՞մ են Ձեզ մոտ արդյոք նորածնի սրտի վիրահատություններ, թե անհրաժեշտ է սպասել որոշակի տարիք: Եթե այո, ապա մինչ որ տարիք:

 

Մեր կենտրոնում անց են կացվում ըստ ցուցումների` անկախ հիվանդի տարիքից: Սրտի որոշ ծանր  բնածին արատների դեպքում վիրահատությունը ցուցված է առաջին օրերին:

 

  • Ինչպիսի՞ն են Ձեր հիվանդասենյակների պայմանները:

 

Բոլոր հիվանդասենյանկները մեկ տեղանոց են, հագեցած են մոնիտորներով և ունեն հարմարավետ ապրելու բոլոր կենցաղային պայմանները:

 

  • Որքա՞ն երկար է վիրահատված հիավնդը գտնվում ինթենսիվ թերապիայի բաժնում:

 

ԻԹԲ –ում հիվանդը սովորաբար գտնվում է 2-3 օր` հավանական բարդությունների բացակայության պարագայում:

 

  • Որքա՞ն երկար է վիրահատված հիվանդը գտնվում պալատում:

 

Հավանական բարդությունների բացակայության դեպքում հիվանդը ստացիոնարում է գտվում միջինը 7-14 օր:

 

  • Ո՞վ կարող է լինել հիվանդի հետ ստացիոնարում և որքա՞ն երակր:

 

ԻԹԲ-ում թույլ են տալիս միայն յացելությունները, իսկ սրտային վիրաբոժության բաժնում հիվանդի հետ մշտապես կարող է լինել մեկ անձ: Մնացած այցելությունների ժամանակը պիտի սահմանափակվի:

 

  • Ի՞նչ տարադրամով են վճարում վիրահատությունները:

 

Վիրահատության արժեքը վճարվում է հայկական դրամի միջոցով` դրամարկղ կամ փոխանցվում հաշվեհամարի վրա:

 

  • Տարեկան որքա՞ն միջամտություններ եք դուք իրականացնում :

 

Մոտ 850 վիրաբուժական միջամտություն:

 

  • Բացի սրտի բաց վիրահատությունից իրականցնու՞մ եք դուք արդյոք բուժման այլ մեթոդներ:

 

Որոշ բնածին և ձեռքբերման արատների բուժման ժամանակ կիրառվում են դեֆեկտների փակման <<անարյուն>> մեթոդներ` կիրառելով հատուկ սարքեր (device) , նեղացած անոթների և փականների բալոնային դիլատացիա և այլ հիբրիդ վիրահատություններ:

 

  • Իրականցվում են արդյոք Ձեր մոտ սրտի բնածին արատների բուժում:

 

Այո, իհարկե, ինչպես վիրաբուժական այնպես էլ ինվազիվ մեթոդներով:

 

ՀՀ ք. Երևան ,0047, Արմենակ Արմենակյանի 13

Ընդունարան`
+374-10-655930
Ֆաքս `
+374-10-653869
+374-10-650560