NORK MARASH MEDICAL CENTER

Վիրաբուժական կլինիկա PDF Տպել Էլ.փոստ

Սրտային վիրաբուժության կլինիկան համարվում է ՆՄԲԿ-ի հիմնական կլինիկական ենթաբաժինը: Կլինիկայում իրականցվում են պրակտիկորեն բոլոր նշանավոր վիրաբուժական միջամտությունները, տարբեր բարդության աստիճանների`սրտի և մագիստրալ անոթներիբազմաթիվ բնածին և ձեռքբերովի հիվանդությունների ժամանակ: Մեր կենտրոնում վիրահատվել են նաև Եվրոպայի և ԱՊՀ երկրների այլ կենտրոններում մերժված պացիենտներ:Ներկայում ՆՄԲԿ-ում ստեղծվել է անհրաժեշտ օրինական և բուժտեխնիկական նախադրյալներ` սրտի փոխպատվաստման վիրահատությւնը իրականալի դարձնելու համար:

Վիրաբուժական միջամտության կարիք ունեցող հիվանդների նախավիրահատական պատրաստումը իրականացվում է ամբուլատոր կերպով սրտաբանական կլինիկայում եվ պացիենտները ստացիոնար են ընդունվում վիրահատությունից 1 օր առաջ: Պացիենտների 80% ստացիոնարում  գտնվելու տևողությունը կազմում է միջինը 7 օր, որից մոտավորապես 36 ժամ ինտենսիվ թերապիայի բաժնում :

Վիրաբուժական թիմը բաղկացած է 5 դիպլոմավորված վիրաբույժներից և 5 օգնականներից, 4 անեսթեզիոլոգներից և 4 պերֆուզիոլոգներից:

Սրտային վիրաբուժության կլինիկայում բուժում են ստանում ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև օտարերկրյա  պացիենտներ, որոնք կազմում են կենտրոնում վիրահատվող պացիենտների 16%:

Ավանդական վիրահատություններից  բացի  կլինիկայում իրականացվում են:

  • Աորտայի աղեղի և վայրէջ աորտայի ռեկոնստրուկտիվ վիրահատություններ:
  • Ռոսի վիրահատություններ և նրա մոդիֆիկացիաները:
  • Նախասրտերի իզոլյացիա` շողացող արիթմիայի փականային արատներով հիվանդների մոտ` սինուսային ռիթմ վերականգնման նպատակով:
  • Աորտալ, միթրալ և եռփեղկ փականների փական պահպանող վիրահատություններ:
  • Աորտո-կորոնար շունտավորում` մամարո-կորոնար ազատ զարկերակային կոնդուիտների կիրառումով: Ուղեղային արյան շրջանառության խանգարման բարձր ռիսկով պացիենտների մոտ ռեվասկոիլյարիզացիան իրականացվում է առանց արյան արհեստական շրջանառության կիրառման:
  • Հետինֆարկտային սրտային անբավարարության հիվանդների սրտի փորոքների ռեմոդելավորում:
  • Սրտի փականների բազմակի պլաստիկա և փոխում:
  • Սրտի բնածին արատների վիրաբուժական շտկում` նկախ հիվանդների տարիքից և քաշից:
  • Վիրաբուժական միջամտություն արյան արհեստական շրջանառության պայմաններում, բացառելով որոշ հիվանդների արյան փոխներարկումը` ելնելով կրոնական մոտիվներից:

Սրտային վիրաբուժության կլինիկան համարվում է ուսումնական բազա` հետդիմպլոմային մասնագիտացման համար` Սրտային վիրաբուժություն մասնագիտությամբ:

Ձեզ հետաքրքրող հարցերին ավելի հստակ և մանրակրկիտ ինֆորմացիա ստանալու համար` ներառյալ բուժման արժեքի հետը կապված, կապնվեք կենտրոնի մասնագետների հետ, որոնք միշտ պատրաստ են Ձեզ օգնել:

 

ՀՀ ք. Երևան ,0047, Արմենակ Արմենակյանի 13

Ընդունարան`
+374-10-655930
Ֆաքս `
+374-10-653869
+374-10-650560