NORK MARASH MEDICAL CENTER

Ընդհանուր տեղեկատվություն PDF Տպել Էլ.փոստ

“Նորք Մարաշ” Բժշկական Կենտրոնը` դա երիտասարդ, սովետական ժամանակներից ի վեր դինամիկ աճ ստացող Սրտի Կենտրոն է, որն ի շնորհիվ կոլեկտիվի քրտնաջան աշխատանքի, Ալբերտ Սթարի Ակադեմիական Կենտրոնի առաջատար սրտի վիրաբույժ Հակոբ (Հրայր) Հովակիմյանի գլխավորությամբ, կարողացավ ընդլայնել որակական և քանակական համեմատությամբ Հայաստանում սրտի վիրահատությունների ծավալը:
Գիտելիքների ընդլայնման ձգտումը, առաջատար փորձի ձեռքբերումը և կուտակումը Կենտրոնի աշխատակիցների կողմից, ինչպես նաև անգնահատելի օգնությունը` ցուցաբերած Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների, տարբեր բարեգործական կազմակերպությունների և մասնագետների կողմից , աջակցել են նրան, որ բնակչությանը սրտի վիրաբուժության օգնությամբ ապահովման ցուցանիշը մոտեցել է եվրոպական երկրների ցուցանիշին:

Վիրաբուժական կորեկցիաների քանակական անհամեմատությունը եվրոպական ստանդարտներին, ձեռքբերված սրտի արատի և սրտի իշեմիկ հիվանդությունների դեպքերում, բացատրվում է սոցիալ-տնտեսական վիճակով (բնակչության ցածր վճարունակությամբ): Դա չի տարածվում սրտի բնածին արատի վիրահատությունների քանակին, քանզի հանրապետության երեխաների մեծ մասը վիրահատվում են անվճար:

Կենտրոնում կատարվում են սրտի տարբեր վիրահատություններ (բացառությամբ սրտի փոխպատվաստում ) : Վիրահատությունները կատարվում են անկախ հիվանդի տարիքից և քաշից. Կենտրոնը հագեցած է անհրաժեշտ և ժամանակակից սարքավորումներով,նախատեսված լիարժեք ախտորոշման և վիրաբուժական բուժման համար: Կենտրոնի աշխատանքում օգտագործվում են ամենաժամանակակից մեթոդները և տեխնոլոգիաները:

Կենտրոնում գործում են 3 հիմնական կլինիկական ենթաբաժիններ` սրտի վիրաբուժական կլինիկա և երկու սրտաբանական կլինիկաներ. սրտաբանական կլինիկա մեծահասակների համար և մանկական սրտաբանական կլինիկա: Կենտրոնը հարուստ է նաև մի շարք ծառայություններով, լաբորատորիաներով, որը ապահովում է հիվանդների բարձրորակ հետազոտումը և բուժումը: Վիրահատված հիվանդների միջին մահճակալ-օրը 10-12 է, իսկ մահացության տոկոսը, ներառյալ բարձր ռիսկի խմբերը, 3.8-4%, որն այդ ցուցանիշների ստորին շեմն է:
Կենտրոնում մշակված է հատուկ ծրագիր, որը սպասարկում է արտերկրից ժամանած հիվանդներին. գործում է միջազգային ծրագրերի բաժին, որը տրամադրում է բժշկական հեռակա խորհրդատվություն, ինչպես նաև հիվանդներին տեղափոխելու, դիմավորելու, տեղավորելու և այլ խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն:
“Նորք Մարաշ” բժշկական կենտրոնը Առողջապահության ազգային ինստիտուտի և Բժշկական համալսարանի սրտաբանություն և սրտի վիրաբուժություն մասնագիտությունների հենքն է: Կենտրոնի մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են Եվրոպայի և ԱՄՆ առաջատար կլինիկաներում,  մասնակցում միջազգային մասնագիտական կոնֆերանսների ու սեմինարների: Կենտրոնում ձևավորված է ամենշաբաթյա կոնֆերանսների մշակույթ՝ Journal Club, պաթանատոմիական կոնֆերանս, պարբերաբար տեղի են  ունենում գիտական քննարկումներ:

 

ՀՀ ք. Երևան ,0047, Արմենակ Արմենակյանի 13

Ընդունարան`
+374-10-655930
Ֆաքս `
+374-10-653869
+374-10-650560