NORK MARASH MEDICAL CENTER

Կորոնար զարկերակների բալոնային անգիոպլաստիկա և ստենտավորում PDF Տպել Էլ.փոստ

Կորոնար զարկերակների անգիոպլաստիկան և ստենտավորումը ՍԻՀ-ի բուժման եղանակներից մեկն է, որը հատուկ հարմարանքների օգնությամբ (բալոնների, ստենտերի) վերականգնում է նեղացած կորոնար զարկերակների լուսանցքը: Վերջիններս տեղային անզգայացմամբ և ռենտգեն կոնտրոլով (հսկողությամբ) ներմուծվում են զարկերակների մեջ՝ առանց մեծ կտրվածքների և առավել ևս առանց արյան արհեստական շրջանառության : Ստենտավորման մեթոդը ի հայտ եկել աորտո-կորոնար շունտավորման (ԱԿՇ) վիրահատությունը պրակտիկա ներմուծելուց ավելի ուշ:

Բալոնային անգիոպլաստիկայի և ստենտավորման էությունը հետևյլն է՝

Մաշկի միջով (աճուկից կամ նախաբազկից) զարկերակ է ներմուծվում երկար կաթետերի ծայրին գտնվող բալոնը: Գործողությունն անց է կացվում ռենտգեն կոնտրոլի տակ: Չփչված վիճակում բալոնը մեծ տրամագիծ չունի և հեշտությամբ անց է կացվում կորոնար զարկերակի նեղացման շրջան: Բալոնի պատը շատ ամուր է, այդ իսկ պատճառով մեծ ճնշմամբ փչելու ժամանակ (մինչև 18 մթն.) աթերոսկլերոտիկ թիթեղիկը հավասարաչաձ տեղաբաշխվում է անոթի պատով: երբ անոթը ընդունում է անհրաժեշտ տրմագիծը, բալոնը իջեցվում է և հեռացվում:

Միջամտության թերությունը:

Անոթի էլաստիկ հատկությունների շնորհիվ նույն տարածքում զարկերակի կրկնակի վերանեղացում՝ ռեստենոզ: Պրոբլեմը զգալի չափով լուծվում է նեղացած հատվածի ստենտավորման շնորհիվ: Ընդհանրապես ստենտ է անվանվում ամբողջական անոթի լուսանցք ներմուծվող պրոթեզը (արտալյարդային լեղուղիներ, միզուղի, զարկերակներ)՝ նրա լուսանցքի պահպանման նպատակով:

Անոթային ստենտ:

Սա մետաղական հենք է ունեցող խողովակ է, որի պատն ունի ցանցանման կառուցվածք: Ստենտը գտնվում է բալոնի վրա: Այս կոնստրուկցիան թույլ է տալիս ստենտը չբացված վիճակում ունենալ փոքր չափսեր, իսկ բալոնը փչոլուց հետո ընդունել համապատասխան չափսերը և պահպանվել այդ վիճակում ընդմիշտ: Այժմ կիրառվում են բազմազան ստենտեր, որոնք իրարից տարբերվում են կառուցվածքային առանձնահատկություններով: Դրանք համատեղելի են մարդու օրգանների և հյուսվածքների հետ, ռենտգեն-կոնտրաստ են (ռենտգենացայտուն), որպեսզի հնարավոր լինի ստենտի վիճակը վերահսկել: Ստենտավորումը համարվում է ինտերվենցիոն միջամտություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստենտը օտար մարմին է, և նրա մակերևույթին հնարավոր է թրոմբագոյացում՝ անոթի լուսանցքի անխուսափելի խցանումով, ստենտավորված պացիենտներին անհրաժեշտ է ընդունել այդ պրոցեսին խոչընդոտող հատուկ դեղորայք:

Վերջին ժամանակներս կիրառվում են դեղապատ մակերեսով ստենտեր (օրինակ, սիրոլիմուսով, պակլիտակսելոմով պատված): Նմանատիպ ստենտով, ստենտավորումից հետո շաբաթներ շարունակ արտազատվում է հատուկ նյութ, որը խոչընդոտում է վերանեղացմանը: Անոթի պատի և աթերոսկլերոտիկ թիթեղիկի վրա ազդեցության մեխանիզմից ելնելով կարելի է նշել, որ այս մեթոդը բավարար էֆեկտիվ չէ զարկերակի երկայնական նեղացումների դեպքում: Այդ իսկ պատճառով առավել էֆեկտիվ են համարվում կարճ, դիսկրետ ստենոզների ստենտավորումը:

Իբրև եզրակացություն կարելի է նշել, որ ներկայումս ՍԻՀ-ի բուժման մեջ ստենտավորումը զբաղեցրել է իր արժանի տեղը: Ինչի՞ն տալ նախապատվություն, ո՞ր մեթոդն է ցուցված տվյալ հիվանդին (ԱԿՇ թե անգիոպլաստիկա կամ ստենտավորում)՝ դա հնարավոր է որոշել միայն մանրակրկիտ հետազոտությունից հետո: Եվ բուժման ընտրության հիմքում ընկած է մասնագետների համաձայնեցված կարծիքը (վիրաբույժի և ինտերվենցիոն սրտաբանի), որոնք մեջք մեջքի տված աշխատում են ի շահ հիվանդի առողջության: Հենց այս մոտեցումն էլ ընկած է մեր կենտրոնի աշխատանքի հիմքում:

 

ՀՀ ք. Երևան ,0047, Արմենակ Արմենակյանի 13

Ընդունարան`
+374-10-655930
Ֆաքս `
+374-10-653869
+374-10-650560