NORK MARASH MEDICAL CENTER

Ռենտգենոգրաֆիա PDF Տպել Էլ.փոստ

Ցանկացած մարդու սրտի իշեմիկ հիվանդության կասկածի դեպքում կատարվում է կրծքավանդակի ռենտգենոգրաֆիա: Ռենտգեն նկարով կարելի է գնահատել սրտի ձևն ու չափսերը, թոքերի արյունատար անոթենրի կառուցվածքը՝ օրինակ, գնահատել թոքային հյուսվածքներում կամ նրանց շուրջը ավելցուկային հեղուկի առկայությունը:

Սրտային անբավարարության կամ փականների փոփոխությունների դեպքում երբեմն դիտվում է սրտի չափերի մեծացում (ոչ միշտ):

Ախտորոշման համար թոքերի արյունատար անոթների արտաքին տեսքը հաճախ ունի այնքան կարևոր դեր, որքան սրտի տեսքը: Օրինակ, թոքային զարկերակի տրամաչափ մեծացումը սրտի մոտ և դրանց նեղացումը թոքերի հյուսվածքում թույլ է տալիս ենթադրել աջ փորոքի մեծացման մասին:

 

ՀՀ ք. Երևան ,0047, Արմենակ Արմենակյանի 13

Ընդունարան`
+374-10-655930
Ֆաքս `
+374-10-653869
+374-10-650560